Հայոց լեզու քերականություն

  1. Տրված բառերից որքան կարող ես ածանցավոր բայեր կազմի´ր և դրանց մեջ բայակազմական ածանցներն ընդգծի´ր.

Մոտ, հեռու, ցատկ, լուռ, նկատել, հանգիստ, լույս, թռիչք, մուտք, ցավ:

Մոտ- մոտենալ

Հեռու- հեռանալ, հեռացնել

Ցատկ-ցատկոտել

Լուռ-լռեցնել

Նկատել-նկատվել

Հանգիտ-հանգստանալ,հանգստացնել

Լույս- լուսացնել,լուսանալ

Թռիչք-թռչկոտել

Մուտք – մտնել

Ցավ- ցավեցնել

  1. Տրված հատվածից առանձնացրու բայի դիմավոր՝ գրելով  նրանց եղանակները և անդեմ ձևերը (դերբայները)՝ գրելով նրանց տեսակները:

Այդ մասին Միրի երեխաները պիտի իմանային, երբ չափահաս դառնային և հասկանային, որ կավե կճուճի մեջ պահած յուղի պաշարը առնչվում է սարի կանաչի հետ։ Երբ այս հասկանում էին Ծիրանի տափի մասին գյուղում խոսք ու զրույց լինելուց հետո, նրանք խլշում էին ականջները, մահակի կոթն ավելի պինդ սեղմում և մյուսների հետ վազում Ծիրանի տափը, եթե հավարն ընկներ, որ Մրոցի չոբանները ոչխարն ու տավարը քշել են ձորի կողմը։

Եվ թեկուզ ամառվա շոգին կանաչը խանձվում է, հողը ճաքճքում, էլի շոգից նեղացած նախիրը ժայռի շվաքում հանգստանում է, գետի սառնությունը հովացնում է նրանց մաշկը, և արևը թեքվելուց հետո, Ծիրանի տափում նախիրն էլի ուտելու մի քիչ խոտ է ճարում, այծերը՝ մացառների վրա տերև։

Պիտի իմանային-հարկադրական եղանակ(դիմավոր)

Դառնային-ենթադրական(դիմավոր)

Հասկանային-ենթադրական(ենթադրական)

Պահած-ած-դերբայ(հարակատար)անդեմ

Առնչվում է-սահմանական եղանակ(դիմավոր)

Հասկանում էին- սահմանական եղանակ, անկատար անցյալ(դիմավոր)

Լինելուց-անորոշ դերբայ (անդեմ)

Խլշում էին- սահմանական եղանակ, անկատար անցյալ(դիմավոր)

Սեղմում-սահմանական եղանակ(անդեմ)

Վազում-սահմանական եղանակ(անդեմ)

Հավարն ընկներ-ըղձական(անդեմ)

Քշել են-սահմանական եղանակ, վաղակատար ներկա

Խանձվոմ է-սահմանական եղանակ, անկատար ներկա

Ճաքճքում-սահմանական եղանակ(անդեմ)

Նեղացած-հարակատար դերբայ(անդեմ)

Հանգստանում է- սահմանական եղանակ, անկատար ներկա(դիմավոր)

Հովացնում է-սահմանական եղանակ, անկատար ներկա(դիմավոր)

Թեքվելուց-անորոշ դերբայ(անդեմ)

Ճարում է- սահմանական եղանակ, անկատար ներկա(դիմավոր)

3. Տրված հատվածից դո´ւրս գրիր դերանունները՝ նշելով նրանց տեսակները:

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը՝ հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞ որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։

այդ-ցուցական
մեկը-անորոշ դերանուններ 
նրանց-անձնական 
իրար-փոխադարձ
ամեն-որոշյալ
իր-անձնական
Շատերն-որոշյալ
այնքան-ցուցական
այնպես-ցուցական
նրա-անձնական
չէ՞ որ-հարցական
ավելի-ցուցական

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started