New English file

6.Vocabulary and pronuncation

1.tiny-very small

2.delicious-very tasty

3. furious-very angry

4.terrified-very scared

5.exhausted-very tired

6. boiling-very hot

7.starving-very hungry

8․enormous-very large

9․freezing-very cold

10․filthy-very dirty

11․great-very good

12.awful-very bad

b. 2-furious

3-tiny

4-exhausted

5-filthy

6-terrified

Որոշեք տրված նախադասությունների տեսակները։

Երկաթը տաք-տաք կծեծեն։- անենթակա նախադասություն

Երանի՜ լեռների բնակիչներին։-անվանական անդեմ

Ինչ հրաշալի տեսարան, ինչպիսի մաքուր օդ իսկական դրախտ։։-անվանական անդեմ

Խոտը չտրորել և ծաղիկներ չպոկել։-բայական անդեմ

Հետո տասներկու տարի և ինչ տարիներ։-անվանական անդեմ

«Ալպիական Մանուշակ» Ակսել Բակունց, վերլուծություն

Պատմվածքը հիմնականում մարդկային արժեքների մասին էր ։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։

Առաջին ձիավորի արժեքները չափազանց պարզ էին։ Նա հետաքրքրվում էր միայն սնվելով և սննդային մշակույթով։

Երեք ձիավորներից երկրորդը ՝ բնագետն էր, ում մասին Բակունցն իմ կարծիքով ամենաքիչը խոսեց։ Բնագետը հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։

Իսկ երրորդ ձիավորը ՝ նկարիչն էր։ Բակունցը նկարչի մասին ավելի շատ խոսեց, քանի որ ուզում էր ցույց տալ, որ մարդ այսպիսի արժեքներ պետք է ունենա։ Նկարիչը նկատում էր ամեն մանրուք և ամեն ինչը բնության մեջ իրեն հետաքրքրում էր։ Նա նկարում էր այն ամենն ինչ իր աչքի տակով անցնում էր։

Հնագետը հետաքրքրված էր պատմությամբ և այն ամենով ինչը կարդացել էր գրքերում։ Նրա նման մտածելակերպ ուներ նաև գյուղացին։ Հնագետն ու գյուղացին հետաքրքրված էին ինչոր գանձով, որի մասին նրանք կարդացել էին գրքում։ Սակայն այստեղ նույնպես առաջ է գալիս մարդկային արժեքների տարբերությունը։ Հնագետը գանձն ուզում էր գտնել հռչակություն ստանալու համար, իսկ գյուղացուն գանձը պետք էր ապրուստի համար։

Էկոլոգիա առարկայի կարևորությունը

Էկոլոգիան շատ կարևոր առարկա է հասկանալու համար, թե ինչպես են կենդանի օրգանիզմները փոխազդում միմյանց և իրենց միջավայրի հետ: Այն օգնում է մեզ հասկանալ էկոհամակարգերի վրա մարդու գործողությունների ազդեցությունը:Կենսաբազմազանության պահպանումից մինչև ռեսուրսների կայուն կառավարում, էկոլոգիան տալիս է այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են բնապահպանական հրատապ խնդիրների լուծման համար, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և բնակավայրերի ոչնչացումը:Այսպիսով, էկոլոգիա առարկան ոչ միայն բնությունը հասկանալու, այլ նաև մեր սեփական բարեկեցության և մոլորակի առողջության ապահովման մասին է:

<<Միրհավը>> վերլուծություն

Ինձ համար Ակսել Բակունցի <<Միրահավը>> պատմվածքը հետաքրքիր էր այն պատճառով, որ նա միրհավը խորհրդանշում էր, որպես Սոնան: Իմ կարծիքով այն միրհավը, որ Դիլան դային փորձեց բռնել, խորհրդանշում էր Սոնային: Նա նաև փորձեց Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին:

Իմ կարծիքով միրհավի թողած երկու փետուրները Դիլանի համար Սոնայի թողած հիշողություններն են: Իր հիշողությունները նրանց երկուսի մասին: Հիշողություններ այն բոլոր օրերի մասին, որ իրենց մանկության ժամանակ իրար հետ են անցկացրել: Կարծում եմ, որ Դիլանն էլ էր այդ ամբողջը նմանեցնում Սոնայի հետ և այդ պատճառով էլ փորձում էր որսալ միրհավին:

Հայկական սփյուռքը և նրա  դերը պատմության մեջ․

Դաս-քննարկման արդյունքները լուսաբանե՛լ բլոգում /բլոգային աշխատանք/․

Սփյուռքագիտությունը, որն արդեն ունի մի քանի տասնամյակների պատմություն, վերջին շրջանում, թեկուզ երերուն քայլերով,
զարգանում է նաև Հայաստանում: Ընդ որում` այն ընդգրկում է
ոչ միայն պատմագիտության, այլև սոցիոլոգիայի, ազգագրության, գրականագիտության, արվեստագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության, հոգեբանության, մշակութաբանության և այլ գիտաճյուղերը: Պատահական չէ, որ վերջին տարիներին Հայաստանում հիմնվեցին սփյուռքի ուսումնասիրության
նոր կենտրոններ: Սփյուռքին առնչվող տարաբնույթ առարկաներ սկսեցին դասավանդվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԵՊՀ-ում հիմնվեց սփյուռքագիտության ամբիոն՝ առանձին մագիստրոսական ծրագրով:
Սփյուռքի պատմությունն ուղղակիորեն կազմում է հայոց
պատմության բաղկացուցիչ մասը: Հետևաբար այն անհնար է
ուսումնասիրել առանց Հայաստանի պատմության խնդիրներին անդրադառնալու: Ընդ որումհայկական սփյուռքի պատմության մասին խոսելիս չենք կարող բավարարվել անգամ այսքանով. անհրաժեշտ է թեկուզ նվազագույն պատկերացում ունենալ համաշխարհային պատմության բազմաթիվ իրադարձությունների ու երևույթների մասին: Առանց ընդունող երկրների սոցիալ-քաղաքական, մշակութային պատմության անհնար է շարադրել տվյալ երկրի հայ համայնքի պատմությունը: Ստորև փորձ ենք կատարել նորովի անդրադառնալու խորհրդային ժամանակաշրջանի հայրենադարձության պատմությանը այն բաժանելով երեք մասերի` 1921-1936 թթ., 1946-1949
թթ. և 1962-1988 թթ.։ Անդրադարձ է կատարվում նաև Սփյուռքի
ներկայիս պատկերին՝ այն ներկայացնելով ըստ տարածաշրջանների, տրվում է հայկական սփյուռքի քաղաքական ընդհանուր
պատկերը:
Ձեռնարկը կարող է օգտակար լինել հատկապես մագիստրոսական ծրագրերի շրջանակներում Սփյուռքի պատմության
հիմնախնդիրներն ուսումնասիրելիս:
Սույն ձեռնարկի վերնագրում առկա է որոշ բառը, քանի որ
քննարկվում են դասընթացի մեջ ներառված միայն մի քանի թեմաներ, հետևաբար այն չի հավակնում ներառել հայկական
սփյուռքի պատմության բոլոր հիմնախնդիրները։
«Հայկական սփյուռքի պատմության հիմնախնդիրներ» դասընթացը մշակվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ու հայոց
պատմության ամբիոնի կրթական ծրագրերի հիմնադրույթներին
համապատասխան։ Հայկական սփյուռքի պատմությունը հայոց
պատմության նորագույն շրջանի կարևոր հիմնախնդիրներից է։
Քննարկվող թեմաները գտնվում են ժամանակակից մի շարք
ուսումնասիրողների գիտական հետաքրքրությունների ծիրում։
Ներկայում քաղաքական, սոցիալական, ժողովրդագրաական, միգրացիոն, մշակութային ոլորտներում տեղի ունեցող իրադարձությունները հանգեցնում են հայկական սփյուռքի պատմության ու արդի բազմաթիվ խնդիրների վերանայման, նոր հարցադրումների առաջքաշման, ինչը թույլ է տալիս ընդլայնել մեր գիտելիքները այնպիսի խրթին երևույթի մասին ինչպիսին սփյուռքն է։

Միջին հայերեն. «Այր մի գող բազում գողութիւնս արար

և եկեալ ի զղջումն և ոչ էր թարկեր զգողութիւն և գնաց խոս-

տովանեցաւ իմաստուն վարդապետի միոյ. Յայնժամ ասաց

արդապետն, թե չես կարել թարկեր, դու զայս բանս ասա,

յեբ ի զողութիւն երթաս …» (Այգեկցի, XII—XIII դարեր):

Աշխարհաբար

«Մի գող կար, որ շատ գողություններ արեց և եկավ ապաշխարության և ոչ մի զգացում չունեցավ և գնաց և խոստովանեց մի իմաստուն ուսուցչի մոտ, այդ ժամանակ գիտնականն ասաց. , դժոխք կգնաս…» ։

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։

Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:

Կարդա այսպես.

Յերկրի           – հերկրի

հատանելոյ    – հատանելո

զբողբոջ          – ըզբողբոջ

իւր                   – յուր

զհոտս             – ըզհոտըս

իւրեանց         – յուրյանց

զբարբառ         – ըզբարբառ

Բառարան

Էանց                        – անցավ

անձրեւք                  – անձրևներ (ը)

անցին                      – անցան

գնացեալ                  – գնացած, գնացել, գնալով (այստեղ` նաև գնացին)

մեկնեցան                – մեկնեցին, հեռացան

ծաղիկք                     – ծաղիկներ (ը)

յերկրի մերում         – մեր երկրում

եհաս                         – հասավ

հատանելոյ              – էտելու

ձայն տատրակի     – տատրակի ձայն (ը)

զբողբոջ իւր             – իր բողբոջը

որթք մեր ծաղկեալք – մեր ծաղկած որթերը

ետուն                         – տվեցին

զհոտս իւրեանց        – իրենց հոտերը` բույրերը

արի                             – վեր կաց

երեւեցո                      – երևեցրու, ցույց տուր

զերեսս քո                  – քո երեսը

զբարբառ քո              – քո խոսքը

տեսիլ քո                    – քո տեսքը

Աշխարհաբար

Ձմեռը անցավ, անձրևները անցան և գնացողները մեկնեցին։ Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբողջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի, և արի դու։ Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոասքը քաղցր է․ և քո տեսքը գեղեցիկ:

  • Լրացնել բաց թողած տառերը:
    Դուրս գրել հնչյունափոխված բառերը, վերականգնել անհնչյունափոխ արմատները:

Տասներկուերրորդ դարում անթղոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարագ դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթե մատյան:
Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատնաներ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:
Անձնվեր երիտասարդի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Կետադրել

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից` արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել. կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար, ցույց տա որևէ ներկայացում` պարզունակ կամ անըմբռնելի, և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը, հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը, անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար, իրենց ամենօրյա տեղերում էին թե՛ հսկիչները, թե՛ հասարակությունը, թե՛ նապաստակը, և թե՛ աճպարարը: Եվ
աճպարարն էլ հրճվում էր իր արածներով, որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն, չնայած, երևի միլիոն անգամ կատարել էր:

Design a site like this with WordPress.com
Get started