Որոշեք տրված նախադասությունների տեսակները։ Երկաթը տաք-տաք կծեծեն։- անենթակա նախադասություն Երանի՜ լեռների բնակիչներին։-անվանական անդեմ Ինչ հրաշալի տեսարան, ինչպիսի մաքուր օդ իսկական դրախտ։։-անվանական անդեմ Խոտը չտրորել և ծաղիկներ չպոկել։-բայական անդեմ Հետո տասներկու տարի և ինչ տարիներ։-անվանական անդեմ

«Ալպիական Մանուշակ» Ակսել Բակունց, վերլուծություն

Պատմվածքը հիմնականում մարդկային արժեքների մասին էր ։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։ Առաջին ձիավորի արժեքները չափազանց պարզ էին։ Նա հետաքրքրվում էր միայն սնվելով և սննդային մշակույթով։ Երեք ձիավորներից երկրորդը ՝ բնագետն էր, ում մասին Բակունցն իմ կարծիքով ամենաքիչը խոսեց։ Բնագետը հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։ Իսկ երրորդ …

<<Միրհավը>> վերլուծություն

Ինձ համար Ակսել Բակունցի <<Միրահավը>> պատմվածքը հետաքրքիր էր այն պատճառով, որ նա միրհավը խորհրդանշում էր, որպես Սոնան: Իմ կարծիքով այն միրհավը, որ Դիլան դային փորձեց բռնել, խորհրդանշում էր Սոնային: Նա նաև փորձեց Սոնայի հետ լինել, ինչպես փորձեց մոտենալ միրհավին: Իմ կարծիքով միրհավի թողած երկու փետուրները Դիլանի համար Սոնայի թողած հիշողություններն են: Իր հիշողությունները նրանց երկուսի …

Միջին հայերեն. «Այր մի գող բազում գողութիւնս արար և եկեալ ի զղջումն և ոչ էր թարկեր զգողութիւն և գնաց խոս- տովանեցաւ իմաստուն վարդապետի միոյ. Յայնժամ ասաց արդապետն, թե չես կարել թարկեր, դու զայս բանս ասա, յեբ ի զողութիւն երթաս …» (Այգեկցի, XII—XIII դարեր): Աշխարհաբար «Մի գող կար, որ շատ գողություններ արեց և եկավ ապաշխարության և …

Գրաբարյան տեքստը փոխադրի՛ր աշխարհաբարի։ Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի …

Տասներկուերրորդ դարում անթղոք ու անօրեն թշնամին պաշարեց Բաղաբերդը: Երբ գրավեց այն, հրո ճարագ դարձրեց ավելի քան իննսուն հազար մագաղաթե մատյան:Մինչ այդ քաջարի մի հայորդի փորձեց ինչ-որ բան փրկել: Կտրիճ երիտասարդը մեջքին կապեց տասնինը թանկարժեք մատնաներ, ահռելի անդնդախոր կիրճի վրայով պարանով անցավ հանդիպակաց կողմը: Մտավ անտառ ու կանգ առավ հաստաբուն մի թղկենու մոտ: Փրկված մատյանները թաքցրեց սաղարթախիտ ծառի հսկայական փչակում:Անձնվեր երիտասարդի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել, իսկ փչակը ութ հարյուր տարի ծառայեց իբրև յուրօրինակ մի մատենադարան, որը հայտնաբերվեց պատահաբար: Այժմ հնամենի մատյանները պահպանվում են մեր երկրի գլխավոր ձեռագրատանը։

Կետադրել

գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ, մյուսին` սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից` արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին, մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել. կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք …

Որոշի՛ր նախադասությունների տեսակը. Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:` համադասականՈրսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը: ` համադասականԱրևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասականՄի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան: 1. Զբոսաշրջիկները հասան հուշարձանին, որը կառուցվել է մեկ դար …

Կետադրել

բ)  Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել՝ երբ և ով էր կորիզընետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել, թե ինչպես էր կորիզըհարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո՛, զարմանալի էր, բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ՝ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով և գյուղիտղաների …

1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը:Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:ՀԱՄԱԴԱՍԱԿԱՆԲ. Մ. թ. ա. IV ղարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից` ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:Ստորադասական։ 2.Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով: ՍտորադասականԿղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել: ՍտորադասականԱմենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին: ՀամադասականՄշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում: ՀամադասականՈրսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:ՀամադասականԱրևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: ՍտորադասականՄի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:Համադասական

Design a site like this with WordPress.com
Get started