Զանցանք և հանցանք

Զանցանք և հանցանք։ Իրավական պատասխանատվության գործառույթները և տեսակները։ ԶանցանքԶանցանք է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Զանցանքը կարող է կատարվել ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ։ Վարչական պատասխանատվության ենթակա են …

Իրավախախտում և պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների համար քաղաքացու կամ պաշտոնատար անձի պատասխանատվությունն է պետության առջև։ Վարչական պատասխանատվության դեպքում սովորաբար բացակայում է ծառայական ենթակայությունը վարչական իրավախախտում (զանցանք) թույլ տված անձի և հարկադրանք (վարչական տույժ) կիրառող վարչական մարմնի միջև։ Պաշտոնատար անձինք վարչական պատասխանատվության են կրում կառավարման, պետական և հասարակական կարգի, բնության, բնակչության, առողջության պահպանման ոլորտում իրենց պաշտոնեական պարտականությունների մեջ մտնող կանոնների խախտման համար։ Վարչական պատասխանատվության տեսակ կարող են լինել նախազգուշացումը, …

Օրենքների ընդունման և կիրառման գործընթացը

Օրենքների ընդունման և կիրառման գործընթացը․ Օրենքի ընդունում, կենսագործում, կիրառում, մեկնաբանություն։ Օրենքներն ընդունելու իրավունքը պատկանում է Օրենսդիր իշխանությանը (Ազգային ժողովին), որն օժտված է գերակայությամբ։ Օրենսդրական գործընթացն ունի 3 փուլ՝ Օրենսդրական նախաձեռնության փուլ Օրինագծի քննարկման և ընդունման փուլ Ընդունված օրենքի՝ ՀՀ նախագահի կողմից ստորագրման և հրապարակման փուլ Օրենսդրական նախաձեռնության փուլ Օրենքների նախագծերը կարող են առաջադրվել կառավարության և …

Իրավական ակտերն իրենց բնույթով լինում են նորմատիվ, անհատական (ոչ նորմատիվ) կամ ներքին (լոկալ)։ Նորմատիվ իրավական ակտն օրենքով նախատեսված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով իրենց լիազորությունների շրջանակում ընդունած պաշտոնական գրավոր այն փաստաթուղթն է, որն ուղղված է իրավական նորմի կամ նորմերի սահմանմանը, փոփոխմանը …

Իրավական նորմ, իրավունքի սկզբնական միավոր։ Այն սահմանում է մարդկային վարքագծի համապատասխան կանոններ, տվյալ նորմով սահմանված իրավաբանական փաստերի առկայության դեպքում։ Իրավական նորմը այլ նորմերից տարբերվում է նրանով որ այն սանկցիավորվում է (դրա կիրառությունը ապահովում է) պետական հարկադրանքի ապարատի միջոցով։ Այն իր ամրագրումը ստանում է պետական պաշտոնական ակտերում՝ սահմանադրություն, օրենսգրքեր, օրենքներ, նախագահի որոշումներ և այլն։ Իրավունքը մարդու …

Իրավունքի հիմունքներ Իրավունք հասկացությունը, Իրավական կարգավորում Իրավունքի նորմեր «Իրավունքի հիմունքները» իրավական նորմերի ամբողջություն է, որը կարգավորում է պետության և իրավունքի գործունեության մեջ առաջացող սոցիալական հարաբերությունները:

Երեխաների իրավունքներ

1․Ինչո՞ւ պետք է երեխաներն իրավունքներ ունենան։ Երեխաները և երիտասարդները օժտված են մարդկային միևնույն ընդհանուր իրավունքներով, ինչ մեծահասակները, ինչպես նաև հատուկ իրավունքներ, որոնցով ճանաչվում են նրանց հատուկ կարիքները: Երեխաները իրենց ծնողների սեփականությունը չեն, և ոչ էլ բարեսիրության անօգնական օբյեկտներ: Նրանք մարդկային էակներ են և իրենց իսկ իրավունքների սուբյեկտներ: 2․Ի՞նչ կտա ինձ՝ որպես երեխա, իմ իրավունքների մասին …

Design a site like this with WordPress.com
Get started